Վերջին շրջանում ամեն օր Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ Նախիջևանի ուղղությամբ հայկական կողմը կրակ է բացել ադրբեջանական դիրքերի վրա։
Այս հայտարարությունները, որոնք գրեթե աննկատ են մնում մեր հանրային օրակարգում, իրականում Հայաստանի դեմ վարվող տոտալ պատերազմի կարևոր դրվագներն են։
Դրանք, ամենայն հավանականությամբ, Տիգրանաշենի ուղղությամբ (Արարատ-Վայոց Ձորի սահմանագիծ) ադրբեջանական ռազմական հարձակման իրավական «հիմնավորման» նախապատրաստությունն են։ Սա արվում է թե՛ գետնի վրա՝ իրական հարձակման համար, և թե՛ դիվանագիտական ճնշում բանեցնելու համար՝ հերթական զիջումների հարցում։
Թվացյալ անդորրը, որը յուրատեսակ ձևով պարուրել է մեր հասարակությանը, շուտով «անակնկալ» կարող է վերածվել հերթական մղձավանջի։
Չեմ հոգնի կրկնել՝ կանգնեցնելու միակ լծակը մեր հասարակության ձեռքին է։
Վարուժան Գեղամյան
Պ.գ.թ., թյուրքագետ